Վերոնշյալ երկու վարույթներով էլ նախաքննությունը շարունակվում է։
Պարզվել են խոսակցությունները վարող, դրանց ընթացքում հնչող այլ անուններով անձանց ինքնությունները, ովքեր ՀՅԴ Եղեգնաձորի տարածքային կառույցների ներկայացուցիչներ են, կուսակցության անդամներ, ինչպես նաև՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք, դատարանի որոշումներով, բավարարվել են, և նշված անձինք կալանավորվել են։
Ակցիայի մի խումբ մասնակիցներ խմբով ճնշում գործադրելով ոստիկանների նկատմամբ, փորձել էին ճեղքել վերջիններիս կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարքերի ուղղությամբ:
ՀՅԴ Գրագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնել է վերջինիս պաշտպան Բենիկ Գալստյանը՝ նշելով, թե բողոքարկելու են դատարանի որոշումը։
Դանիելյանը գրել է՝ երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում բռնաճնշումների նոր ալիք է սկսվել ՀՅԴ-ի դեմ։
Նրանցից մեկը ձերբակալվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել։
Հաղորդագրությանը կից Քննչական կոմիտեն հրապարակել է ձայնագրություններ։
Հավաքների ազատության իրավունքին և վնասվածք ստացած անձանց առնչվող բոլոր հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։